Հրատապ․Փпրձել են պщյթեցնել Գյпւմրпւ пստիկшնшկшն բшժшնմпւնքը

Հրատապ․Փпրձել են պщյթեցնել Գյпւմրпւ пստիկшնшկшն բшժшնմпւնքը

ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից Hraparak.amին դեպքի հետ կապված պարզաբանեցին.

«Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրներ, ինչի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա․․․

Ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին․․․

27-ամյա տղամարդը ձերբակալվել է․․․

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»․․․

«Ոստիկանական բաժանմունք է գնացել նռնակը ձեռքին , հայհոյել է ներկայիս իշխանությանը, և փորձել է ոչ թե մասնաշենքը պայթեցնել, այլ իրեն, ոստիկանները միջամտել են, փորձել են վնասազերծել նրան, բայց կարծես թե նռնակի ձգանը հասցրել է քաշել»-պատմեց իրավապաշտպանը՝ դժվարանալով ասել, թե կոնկրետ ինչ խնդիրներ կարող էր ունենալ նա, հատկապես որ սոցիալապես ապահով էր․․․