Նuտшծ գնшցքի uպшuելիu է եղել․ Ինչպեu է իրակшնում տեղի ունեցել Uшրuшփելի դեպքը

Նuտшծ գնшցքի uպшuելիu է եղել․ Ինչպեu է իրակшնում տեղի ունեցել Uшրuшփելի դեպքը

factor.am-ը գրում է․

Երեկ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում՝ ժամը 20:00-ի սահմաններում 28-ամյա քաղաքացի է նետվել «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ և մահացել։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց,

որ մետրոպոլիտենի աշխատակիցներ տեղում եղել են, սակայն ամեն ինչ վայրկյանների ընթացքում է կատարվել, կանխել հնարավոր չի եղել․․․

«Շատ արագ է ստացվել․ ինքը նստած գնացքի սպասելիս է եղել, երբ գնացքի ձայնը լսել է, տեսել է, որ գալիս է նետվել ու իրեն գցել է գնացքի տակ։ Տեղում աշխատակիցներ եղել են, բայց ժամանակ չի եղել»,- մանրամասնեց խոսնակը։