Էրդпղшնի կпւuшկիցը քվեшտпւփի մпտ մшhшցել է
Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրատեղամասերից մեկում իշխող կուսակցության վստահված անձը մահացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցության Ռիզեի տեղամասերից մեկի վստահված անձ, կուսակից Շերեֆ Քուրթը մահացել է քվեատուփի մոտ։
Դեպքի վայր ժամանել է բժիշկների խումբն ու արձանագրել, որ Էրդողանի կուսակիցը մահացել է սրտի կաթվածից։
Ինչպես հայտնել ենք՝ նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում է հանրապետության ներկայիս ղեկավարի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։
Ընտրություններին մասնակցում է նաև Սինան Օգանը ընդդիմադիր «Աթա» կոալիցիայից (Աթաթուրքի կոալիցիա)։
Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարեց իր թեկնածությունից հրաժարվելու մասին։