Wing 21-ը՝ քրոջ մահվան և իր ընկերոջից բաժանվելու պատճառի մասին

Մեծ կորուստ ունեցա, որից հետո չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ինձ ցավեցնել․․․

Մաշը պատմեց, որ մեծ ընտանիքում է մեծացել, քանի որ մի բակում ապրում է նաև հորեղբոր ընտանիքը, ժամանակին՝ տատիկ-պապիկը․․․

«Մի բակում երկու տուն կա, մեր և հորեղբորս տները: Շատ ջերմ, հարազատ մթնոլորտում եմ մեծացել»․․․

Սեպտեմբերին նրա ընտանիքն անդառնալի կորուստ ունեցավ: Հայաստանում հայտնի դարձավ 24-ամյա ծննդկանի՝ Լուիզա Ավետիսյանի մահվան մասին: Նա Մաշի քույրիկն էր: «2 ամիս առաջ քույրս մահացավ․․

Սովորաբար փորձում եմ ցավս ցույց չտալ, բայց ես գիտեմ՝ ես ինչ եմ ապրել: Առաջին անգամ եմ խոսում այս մասին․․․

Մենք միասին ենք մեծացել, ես նա և մեր երրորդ քույրը, 3 եղբոր աղջիկներ ենք 3-ս էլ 24 տարեկան՝ 3 անբաժանելի քույր՝ Էլենը, Լուլուն ու Մաշը, բոլորն այդպես էին ասում: Իմ ու Էլենի համար Լուլուի մահն անասելի ցավ է․․․

Չգիտեմ՝ կգա՞ մի օր, որ կհամակերպվեմ այդ մտքի հետ: Ես շատ գունավոր մարդ եմ, սակայն այդ շրջանում գույներս պակասել էին: Ինձ շատ օգնեցին մարդիկ, որոնք եղան կողքիս ու հանեցին ինձ այդ վիճակից․․․

Չգիտեմ՝ ինձ հետ ինչ կլիներ, եթե նրանք չլինեին, գուցե մինչև հիմա կաղապարված մնայի դրա մեջ: Սակայն ես հասկացա, որ մարդիկ էգոիստ են, այդ թվում՝ ես: Իմանալով, որ նա չկա, ես սգում եմ իմ կորուստը, իմ  կարոտը․․․

Ես շատ ամուր  ձևավորված իմունիտետ ունեմ, որովհետև իմ կյանքում շատ բացեր ու ցավեր են եղել․․․

Վերջերս ինձ բռնացրեցի մտքի վրա, որ չգիտեմ՝ ինչ կարող է լինել, որ ես հիասթափվեմ, ցավ ապրեմ: Երևի թե, միայն մարդկային կորուստն է անդառնալի»,- ասաց նա․․․

Բաժանվեցինք, քանի որ հարաբերությունների վերջին փուլը սթրեսային էր

Մոտ 2 տարի ընկերություն անելուց հետո Վինգն ու երիտասարդ ռեփեր M’Tiko-ն 7 ամիս առաջ բաժանվեցին: Մաշն առաջին անգամ խոսեց բաժանման ու դրան նախորդած դժվար էտապի մասին․․․

Բաժանումը բերում է հիասթափության, սակայն, ըստ նրա, բաժանումից հետո ծանր ապրումներ չի ունեցել: Դժվար փուլը մինչև այդ էր․․․

«Ես մեր հարաբերությունների վերջին շրջանում էի դժվար էտապում, երբ դեռ միասին էինք: Վերջին փուլը սթրեսային էր, ներվ կար: Ես տեսակով այնպիսին չեմ, որ փակեմ դուռը, օրերով հաց չուտեմ, չէ… կողքից չեն զգա իմ ցավն ու սթրեսի մեջ լինելը, սակայն կարող եմ շատ ծանր տանել․․․

Իհարկե, միասին գեղեցիկ պահեր ենք ապրել, շատ հարցերում նույնիսկ շնորհակալ եմ իրեն, որովհետև օգնել է, խորհուրդներ տվել, թեկուզ աշխատանքային առումով․․․

Փորձում էի փրկել հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր ընտանիքների գործոնը, սակայն հասկացա, որ առաջին հերթին կարևոր են ձեր հարաբերությունները»,- ասաց նա․․․

Վերջին ամիսներին խոսակցություններ են շրջանառվում, որ Մաշը հանդիպում է երիտասարդ դերասան, երգիչ Գոշի հետ: Այս մասին խոսել նա չցանկացավ: Նյութի աղբյուր՝ Tert.am