Հուզիչ դեպք. Երիտասարդ տղան ամեն օր բարձրանում էր պատի վրայով՝ Կովիդ-19-ով հիվանդ մորն տեսնելու համար. (ՖՈՏՈ)

Պաղեստինցի մի երիտասարդ ամեն օր այցելում էր հիվանդանոցում պառկած կորոնավիրուսով հիվանդ մորը…

30-ամյա Ջիհադա ալ-Սուվեյթին բժիշկները չէին թողնում մտնել հիվանդասենյակ՝ վարակվելու վտանգի պատճառով, սակայն նա շարունակում էր հետևել տարեց մորը՝ պատուհանագոգին նստած…

Իսկ դա անելու համար նա ստիպված բարձրանում էր հիվանդանոցի պատի վրայով: Տղամարդն օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում…

Սակայն հրաշք տեղի չունեցավ՝ նրա մայրը մահացավ…

Երիտասարդի լուսանկարը, որտեղ նա նստած էր պատուհանագոգին և նայում է մորը, արագ տարածվել է համացանցում…

Այս պատմությունը հուզել է շատերին ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին…