Եթե պետք է ընտրենք հին թալանչիների և նոր ապիկարների միջև, ապա ԼՀԿ-ն երրորդ տարբերակն է ընտրում. Գորգիսյան. (Տեսանյութ)

«Մեր ստեղծման հենց առաջին օրերից հեշտ ժամանակներ չենք ունեցել, միշտ ինչ-որ դժվարին մարտահրավերների առաջ ենք կանգնած եղել և սա հերթականն է: Բնավ մեզ համար նոր բարդություն չկա, սովոր ենք արդեն նմանատիպ հարձակումների: Իսկ թե ինչու այսպես եղավ, քանի որ ԼՀԿ-ն շարունակեց մնալ իր ուղեծրի վրա և չմասնակցեց որևէ մեկի շահերին սատարելուն:

Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ կկրկնեմ` եթե պետք է ընտրենք հին թալանչիների և նոր ապիկարների միջև, ապա ԼՀԿ-ն երրորդ տարբերակն է ընտրում: Այդպես ենք մտել քաղաքականության մեջ և մինչ օրս էլ այդպես շարունակում ենք»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

 

Աղբյուրը՝ ArmDaily.am