Ամենախիստ պատիժները ամուսնական դավաճանության համար

Մարդիկ շատ թեթևամտորեն են վերաբերվում տարատեսակ հարաբերություններին, ընտանիքից դուրս տրվում են գայթակղությանը, վայելքներին և հասնում  մինչև դավաճանություն: Նրանք  հեշտությամբ հագուրդ են տալիս  իրենց ցանկություններին, առանց հաշվի առնելու սահմանված բարոյական նորմերն ու հասարակության վերաբերմունքը նման արարքներին:  Բայց կան երկրներ, որտեղ  իշխանություններն են  կարգավորում ներընտանեկան խնդիրները, և որոշ երկրներում ամուսնական դավաճանության համար  նույնիսկ կարող է շատ բարձր գին վճարվել:

Ներկայացնում ենք երկրներ, որտեղ  ամուսնական դավաճանության համար սահմանված են ֆինանսական պատիժներից ընդհուպ մինչև սպանություն, գույքի առգրավում:

Շվեյցարիա

Շվեյցարիայում կնոջը դավաճանած ամուսինը 3 տարիների ընթացքում չի կարող որևէ նոր ամուսնություն գրանցել:

Թուրքիա

1996 թվականից  Թուրքիայում դավաճանության համար պատժում են ոչ միայն կնոջը, այլև տղամարդուն:  Նրանց բանտարկության են ենթարկում հինգ տարի  ժամկետով:

Իրան

Իրանում արդեն  26 տարի գործում է մի օրենք, որի համաձայն կնոջը, որը դավաճանել է ամուսնուն, կարող են սպանել: Սպանությունը կարող է իրականացնել ոչ միայն ամուսինը, այլև՝ ամուսնու հարազատները

Ինդոնեզիա

Ինդոնեզիայում ամուսնական անհավատարմության համար  կարող են բանտ նստացնել 15 տարի  ժամկետով:

Պապուա-Նոր Գվինեա

Պապուա-Նոր Գվինեայում ամուսնական անհավատարմության համար գործում են ամենադաժան պատիժները: Տղամարդը պետք է գլխատի իր կնոջ սիրեկանին, իսկ դավաճանած կնոջը չեն սպանում, այլ կտրում են նրա մատը, որը սիրեկանը պետք է ուտի:

Չինաստան

Չինաստանում ամուսնական դավաճանության համար պատժում են թե կնոջը, թե տղամարդուն: Տեղի օրենքների համաձայն, անհավատարիմներին պատժում են  2 տարի բանտարկությամբ և  բռնագանձում սեփականության կեսը:

Վիետնամ

Վիետնամում 2013 թվականից սկսեց գործել օրենք, համաձայն որի դավաճանած ամուսինը  պետք է տուգանք մուծի  1-ից  մինչև  3 մլն վիետնամական դոնգ:

Աղբյուրը՝ ArmDay.am