Նոր նշանված երիտասարդին գազանաբար սպանել են․ Ահավոր դեպք

ArmDaily.am -ի տեղեկություններով գիշերը սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Վարդենիս համայնքի շենքերից մեկի շքամուտքում սպանել են 25-ամյա երիտասարդի։ Նրան կանչել են դուրս, դանակի հարվածներ հասցրել, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում էլ նա մահացել է․․․

Նշենք, որ երիտասարդը 2 ամիս առաջ էր նշանվել։

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հունիսի 28-ին ժամը 00.05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995թ.ծնված Թորգոմ Հ-ն.․․

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ․․․

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր․․․


Թորգոմ Հ-ն ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը ժ.04.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»: