«Մառախուղից հետո բացվող երկինքը…». Արփինե Հովհաննիսյանը՝ սպորտային ոճում. (լուսանկար)

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայանալով սպորտային ոճում:

Կադրում Հովհաննիսյանը Սևանա լճի ֆոնին է, կրում է ջինսե տաբատ, բաճկոն և ճերմակ բլուզ: Կերպարն ամբողջացրել է վառ կարմիր գույնի կեդերը:

«Մառախուղից հետո բացվող երկինքը…»,- կադրին կից գրել է քաղաքական գործիչը։