Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է. Հրանտ Թոխատյան

Դերասան, հաղորդավար  Հրանտ Թոխատյանը միացել է գույքահարկի գծով նոր կարգավորումների դեմ սկսած ակցիային:

«Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։

ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝
«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։
ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թոխատյանը:

Աղբյուրը՝ ArmDay.am