Պատգամավոր Վահե Ղալումյանը վթարի է ենթարկվել. Armlur.am (լուսանկարներ)

Իսակովի պողոտայում ավտովթար  է տեղի ունեցել մայիսի 19–ին: Միմյանց են բախվել «Camry» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: «Camry»-ն վարում էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: Վթարից հետո Իսակովի պողոտայում խցանում էր ստեղծվել. այժմ ճանապարհը բաց է: Այս մասն գրում է Armlur.am-ը։