ԿԱՐԵՎՈՐ․ Տրանսպորտը կսկսի աշխատել, մանկապարտեզները կբացվեն․ նոր հայտարարություն՝ պարետից

Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում։

Նույն ընթացքում բացվելու են նաև մարզասրահները, պատմամշակությային բացօթյա վայրերը և այլ գործունեության տեսակներ։ Ավելին, այդ օրը, ըստ Ավինյանի, բացվելու են նաև նախակրթարանները՝ աշխատող ծնողների բեռը թեթևացնելու համար։

Գործունեության բոլոր տեսակները, ըստ Ավինյանի, պետք է հետևեն հակահամաճարակային կանոններին։ Նա նաև գործարարներին տեղեկացրեց, որ այդ կանոններին հետևելը կարող են դիտարկել որպես մրցակցային առավելություն, քանի որ չհետևելը պատասխանատվության ենթարկվելու պատճառ  է լինելու, իսկ աշխատակիցների վարակվելը՝ գործունեությունը կասեցնելու պատճառ։

Աղբյուրը՝ shantnews.am