Երկրի ղեկավար լինելը նշանակում է 24-ժամյա ծանրաբեռնվածություն. Նիկոլ Փաշինյան. (Տեսանյութ)

Երկրի ղեկավարի աշխատանքում կա շատ անկայունություն, եւ պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Երկրի ղեկավար լինելը նշանակում է 24-ժամյա ծանրաբեռնվածություն: Քանի որ անգամ գիշերվա ընթացքում կարող են զանգահարել: Միակ ուղին, մեթոդը եւ միջոցը հանգստանալու համար հանգիստն է աշխատանքի ընթացքում, աշխատելուն զուգընթաց եւ չկտրվելով դրանից: Կարծում եմ՝ բոլոր ղեկավարներն են այդպես վարվում»,-ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 Աղբյուրը՝ ArmDay.am