ՌԴ վարչապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս «Россия-24»

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է COVID-19-ով և ինքնամեկուսացել: Այս մասին նա տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է «Россия-24»-ը:

Միշուստինը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է առաջարկել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին: Պուտինը դրական պատասխան է տվել է առաջարկությանը և խոստացել է այսօր ստորագրել հրամանը:

Նշենք, որ այսօր Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը։

Նախորդ մեկ օրում 7099 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս․ սա ամենամեծ թիվն է՝ երկրում հիվանդության բռնկումից ի վեր։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106 498-ի: