Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը դարձել է նոր կորոնավիրուսի համաճարակի համաշխարհային կենտրոն

Ստոկհոլմում COVID-19-ով ավելի շատ վարակվածներ կան, քան միջինում մոլորակում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ներկայումս վարակված է մոլորակի բնակչության մի քանի տոկոսն ընդհամենը, մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ստոկհոլմում վարակակիր է բնակչության 1/3-ը :

Օրերս Շվեդիայի հասարակական առողջապահության գործակալությունը նոր ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքների համաձայն՝ այս տարվա մայիսի 1-ին Ստոկհոլմի բնակիչների 1/3-ն արդեն վարակված կլինի SARS-CoV-2-ով :

Ուսումնասիրությունն իրենից ներկայացնում է Մեծ Ստոկհոլմում վիրուսի տարածվածության մաթեմատիկական մոդելավորում : Այն մասամբ հիմնված է այսպես կոչված Ստոկհոլմյան ուսումնասիրության վրա, որը կատարվել է մի քանի շաբաթ առաջ, երբ պատահական կարգով ստուգվեց 700 քաղաքացի :

Հասարակական առողջապահության գործակալության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ստոկհոլմի բնակչության 30%-ն արդեն իսկ վարակակիր է : Դեռևս տվյալներ չկան Շվեդիայի մյուս հատվածների մասին, սակայն Ստոկհոլմի տվյալները հաստատապես տարբերվում են երկրի մյուս քաղաքների տվյալներից :

Օրեր առաջ ֆրանսական Պաստերա ինստիտուտը ևս իր ուսուննասիրությունն է ներկայացրել, որում նշվում է, որ մինչև մայիսի 11-ը վարակված կլինի Ֆրանսիայի բնակչության 6%-ը :

Աշխարհում այսօր հաշվվում է մոտ 2,4 միլիոն վարակակիր և 170,000 զոհ : Եվրոպայում գրանցվել է 968,000 դեպք և կա 102,000 զոհ :

Շվեդիայում գրանցվել է վարակման 15,222 դեպք, որոնցից 545-ը վերջին օրը : 1,158 մարդ գտնվում է ինտենսիվ բուժման մեջ : Երկրում զոհերի թիվը հասել է 1765-ի :

Աղբյուր՝ blognews.am