Մահացել է «Թոմ և Ջերրի» ռեժիսորը

Նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրի» ստեղծողներից Ջին Դեյչը մահացել է Պրահայում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը

 

Մահվան պատճառը չի հաղորդվում։ Դեյչը 95 տարեկան էր։

Ջին Դեյչը «Թոմն ու Ջերիին» անիմացիոն սերիալի տասներեք դրվագների ռեժիսորն է, ինչպես նաև աշխատել է «Պապայ նավաստին» մուլտսերիալի վրա: Բացի այդ, նա ստեղծել է «Մանրո» և «Նուդնիկ» մուլտֆիլմերը, ինչպես նաև «Թոմ Թերիֆիկ» մուլտսերիալը։ 1960թ․-ին լույս տեսած կարճամետրաժ «Մանրոն» արժանացել է «Օսկար» մրցանակի։