Ոստիկանները ծեծել են՝ պարետի թուղթ չունեցող հոր և որդու․ ՀՐԱՏԱՊ

Armlur.am-ի խմբագրություն է ահազանգել ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանը եւ հայտնել.

«Հանդիսանալով մարդու իրավունքների պաշտպան իրավապաշտպան հասարակական կազմակերպոթյան հիմնադիր՝ հայտնում եմ, որ այսօր 07.04.2020 թվականին Սիսիան քաղաքի բնակչի կողմից ահազանգ է եղել առ այն , որ Սիսիանի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս, պահանջել են պարետի որոշմամբ սահմանված համապատախան թերթիկը ,

այդ ընթացքում այլ քաղաքացիների նույնպես դիմել են նման պահանջով, եւ վերջինս հեռացել է այդ վայրից՝ գնալով իր գրասենյակ : Կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները մոտեցել են տվյալ քաղաքացուն եւ սկսել են ծեծի ենթարկել: Բացի նրանից ծեծի են ենթարկել վերջինիս հորը, այս պահին վերջիններս գտնվում են հիվանդանցում․․․

Հարկ եմ համարում անդրադառնալ , որ դեպքի վայրում ականատես է եղել եւ նկարահանել է կատարվածը: Ոստիկանության աշխատակիցները նկատելով վերցրել են ձեռքից հեռախոսը, ջնջել նկարվածը եւ հետ վերադարձրել հեռախոսը: Այս պահին կազմակերպության մյուս հիմնադիրը ուղևորվում է Սիսիան՝ պարզելու դեպքի մանրամասները»: