Նոր տվյալներ. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 20 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 853 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը…

Ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 87 է, փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 4287, մահվան ելքերը՝ 8…

Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ առողջացել է 25 քաղաքացի, թեստավորվել` 211 քաղաքացի: «Ըստ էության, առաջին անգամ է, որ հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան առողջացած քաղաքացիները: Մինչեւ շաբաթվա վերջ կհասնենք նրան, որ օրական հազար թեստ կանցկացվի»,-ուղիղ եթերի ժամանակ նշեց Փաշինյանը: