Ողբերգական դեպք. Դաշտում կանաչի հավաքող կինն անզգուշությամբ կանգնել է ականի վրա ու պայթել

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզում 33 ամյա կին է ականի պայթյունի հետևանքով զրկվել ոտքից: Վերջինս գյուղին մոտ դաշտում կանաչի հավաքելիս է եղել, երբ անզգուշությամբ ոտքը դրել է ականի վրա…

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց մեր տեղեկությունը, նշելով.

«Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի…

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»…