Գերմանիան ինքնաթիռ է ուղարկել Իտալիա կորոնավիրուսով վարակված հիվանդներին Գերմանիայի հիվանդանոցներ տեղափոխելու համար. (Լուսանկարներ)

Շաբաթ օրը Իտալիայի Բերգամո քաղաքում վայրէջք է կատարել գերմանական ռազմաօդային ուժերի Airbus A310 Medevac ինքնաթիռը: Այն վերադարձել է Քյոլն՝ տեղափոխելով իտալացի հիվանդներին, ովքեր բուժվելու են Գերմանիայի տարբեր հիվանդանոցներում: Ինքնաթիռն ունի 44 հիվանդ տեղափոխելու հնարավորություն։

Նշենք, որ Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը նույնպես շատ է, սակայն հաստատված դեպքերի համեմատ մահվան ելքերի քանակն է ցածր:

Գերմանիան իր հիվանդանոցներ է տեղափոխել նաև ծանր վիճակում գտնվող հիվանդների Ֆրանսիայից:

 

Աղբյուրը՝ armdaily.am