Քիչ առաջ․ Նոր տեղեկություն՝ ծայրահեղ ծանր պացիենտի մասին

Hraparak.am-ը գրել է․ Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է, մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է․․․

Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․․․․

Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100-ին մոտ քաղաքացիներ էլ մեկուսացման ռեժիմից դուսր են եկել․․․

Այսինքն՝ նրանց մոտ բացասական է եղել պատասխանը, նրանք չեն էլ հիվանդացել։ Եվ այսօր էլ սպասում են առողջացման և ապամեկուսացման դեպքերի․․․