Կարանտինի պատճառով ամայացած քաղաքներ. Reuters-ը ներկայացրել է՝ ինչպիսի տեսք ունեն փողոցներն աշխարհի տարբեր վայրերում. (Տեսանյութ)

Reuters-ն ամփոփ տեսանյութով ներկայացրել է աշխարհի տարբեր քաղաքներում տիրող դատարկությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի պատճառով հայտարարված համատարած կարանտինով:

Փողոցները դատարկվել են անգամ ամենամարդաշատ վայրերում, քանի որ կառավարություններն իրենց երկրների բնակիչներին կոչ են անում մնալ տանը:

Տեսանյութում, որը պատկերվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ, երևում են Փարիզի, Հռոմի, Բեռլինի, Մադրիդի, Լոնդոնի, Երուսաղեմի, Մոսկվայի և Նյու Դելիի դատարկ փողոցները:

Տեսանյութը դիտեք ստորև՝

 

 

Աղբյուրը՝  armday.am