Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Կարմիր գլխարկի տեղաշարժման թերթիկները. (Լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել ենք,  պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Հրապարակվել է նաև թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տնից դուրս գալիս: Ձևանմուշն անմիջապես գրավել է ֆեյսբուքահայերի ուշադրությունը: Վերջիններս շտապել են հումորային տարբերակներ լրացնել և տարածել դրանք համացանցում:

Աղբյուր՝ armdaily.am