ՀՐԱՏԱՊ. Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում

Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։

Այս մասին գրել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․
Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ !!!»,- գրել է Մուրադյանը: