Խուճապ չկա, բայց խանութները սրբել տարել են

Քաղաքացիները արդեն պատրաստվում են կարանտինային ռեժիմի, խանութներից սրբում տանում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ շաքարավազ, մսամթերք, կարտոֆիլ և այլ: Ֆեսբուքում արդեն բողոքներ են հնչում, որ Սիթիներում էլ բան չի մնացել և Սամվել Ալեքսանյանը նույնիսկ այս իրավիճակից է շահած դուրս գալիս:

 

Նշենք, որ վարչապետը այսօր ուղիղ եթերով հորդորում էր խուճապի չմատնվել’ « Կորոնավիրուսն ում շունն է» ‘- ասում էր նա: Փաստորեն վարչապետի ասածները այնքան էլ համոզիչ չեն թվացել, քանի որ մարդիկ պատրաստվում են օրերով տանից դուրս չգալ:

 

Աղբյուրը՝ hraparak.am