Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ նորածինն առանց դեղամիջոցների առողջացել է. (Տեսանյութ)

Lurer.com-ը գրել է.

Ուհանում Սյաո Սյաո անունով աղջիկը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, առողջացել է 17 օրվա ընթացքում՝ առանց որևէ դեղամիջոցի օգնության: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Նորածնի ծնողներից մեկը վարակված է եղել նոր COVID-19 մահացու վարակով:

Աղջնակը լույս աշխարհ գալուց ի վեր պայքարել է վարակի և սրտի չնչին բարդությունների դեմ, այդ պատճառով էլ բժիշկները որոշել են նրան դեղեր չտալ:

«Նա ուներ շնչառության հետ կապված խնդիրներ, նա չէր հազում, ուներ բարձր ջերմություն: Մենք բուժել ենք միայն նրա սրտամկանային խնդիրները»,- նշել է բժիշկ Ցզեն Լինկունը:

17 օր հետո երեխան ամբողջովին բուժվել է: