Վերջին հրաժեշտ. Լոպեսի արցունքները, Բեյոնսեի ելույթն ու Կոբի Բրայանտի կնոջ հուզիչ խոսքերը. (Տեսանյութ)

showbiz.am-ը գրել է.

Լոս Անջելեսում փետրվարի 24-ին հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր՝ Ջիաննայի հիշատակը Staples Center-ում:

Կոբիին ու Ջիջիին նվիրված երեկույթին երգել են Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերան, իսկ Ալիշա Քիսը նվագել է Բեթհովենի «Լուսնի սոնատը», որը բասկետբոլիստի ամենասիրելի ստեղծագործությունն էր:

Միջոցառմանը ներկա էին նաև Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Քլոե Քարդաշյանը, Քրիս Ջենները, Մայքլ Ջորդանը, Շաքիլ ՕՆիլը, Ալեքս Ռոդրիգեսը, Ջեյ Լոն և այլք։

Հուզիչ ելույթ է ունեցել մարզիկի այրին. Վանեսա Բրայանտը պատմել է՝ որքան հիանալի ամուսին ու հայր է եղել Կոբին, և որքան է ինքը կարոտում դստերը՝ Ջիջիին։

«Կոբին… Նա իմ սիրելի ամուսինն էր ու մեր երեխաների հիասքանչ հայրը։ Նա իմն էր։ Նա իմ ամեն ինչն էր։ Կոբին ու ես միասին էինք 17 տարի։ Ես նրա առաջին ընկերուհին էի, նրա առաջին սերը, նրա կինը, նրա լավագույն ընկերը։ Նրա վստահված անձն ու պահապանը։ Նա ամենազարմանալի ամուսիինն էր»,- ասել է Վանեսան՝ պատմելով մի քանի դրվագ իր, Կոբիի և Ջիջիի կյանքից:

Դահլիճում նրա խոսքին լուռ հետևում էր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով բասկետբոլիստի ընտանիքի մտերիմ ընկերներից էր: Երգչուհին չէր կարողանում զսպել արցունքները…