Համացանցում է հայտնվել ադրբեջանի երեկվա կրակոցների տեսանյութը․ Զինծառայող է վիրավորվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր է եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։ Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից ազերի բաշիբոզուկներն անկանոն կրակոցներ են արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։

Կայքը ներկայացնում է Կոթի գյուղի բնակչուհու կողմից մեզ տրամադրված տեսանյութը։