Արտակարգ դեպք. Միայն տեսեք՝ ինչպես է կայծակը հարվածում ինքնաթիռին. (Տեսանյութ)

Lurer.com-ը գրել է. Կայծակը հարվածել է Aer Lingus ուղևորափոխադրող ինքնաթիռին: Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի տարածքում, որտեղ այդ պահին մոլեգնում էր Սիարա փոթորիկը:

Օդանավն իրականացնում էր EI 277 չվերթը և ուղևորվում էր Բիրմինգհեմից դեպի Դուբլին: Daily Mail-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել ժամանման օդանավակայանում:

Նշվում է, որ ինքնաթիռը չի վնասվել: Զոհերի մասին չի հաղորդվում: