Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

armlife.am-ը գրել է. Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի օպերային թատրոնում կայացած SemperOpernball համերգին հանդես է եկել Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայի կատարմամբ։

Հայ երգչուհու փայլուն կատարումը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Գերմանիայի կենտրոնական հեռարձակող ընկերությունը։
Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ եվրոպական խստապահանջ հանդիսատեսը հայ երգչուհու կատարմանն արձագանքել է hոտնկայս ծափահարություններով։

Նշենք, որ Դրեզդենի օպերայի «SemperOpernball» ամենամյա համերգային ծրագիրը գերմանալեզու Եվրոպայի դասական երաժշտության ամենահայտնի իրադարձությունն է։ Այն 2006 թվականից միավորում է հազարավոր հանդիսատեսների։ 5 ժամանոց համերգային ծրագիրը դիտելու համար ամեն տարի Դրեզդենի օպերա են այցելում համաշխարհային մակարդակի աստղեր, արվեստագետներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ։

Տեսանյութը դիտեք ստորև.