Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. Ովքեր են թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը…

Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին…

Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության…

Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում