Սամվել Կարապետյանը շքեղ տարեդարձ է կազմակերպել կնոջ համար․ (Photo, Video)

Սամվել Կարապետյանը շքեղ տարեդարձ է կազմակերպել կնոջ համար

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր՝ «Forbes» ամսագրի միլիարդատերերի ցուցակում ներառված, Սամվել Կարապետյանը Մոսկվայում մեծ շուքով նշել է իր կնոջ՝ Էթերիի տարեդարձը…

Մեծահարուստ ամուսինը շքեղ տոն է կազմակերպել իր սիրելիի համար: Բեմը, որտեղ հոբելյարի համար երգում էին ռուսական և համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը, զարդարված էր կարմիր կտավով, որի վրա գրված էր առիթի հերոսի անունով…

Առաջինը Էթերի Կարապետյանին շնորհավորեց Ֆիլիպ Կիրկորովին և՛ իր Ինստագրամյան էջում, և՛ բեմում…

Երգիիչը գործարարուհուն (Էթերին ունի իր սեփական գեղեցկության կլինիկան, որտեղ այցելում են շատ հայտնի մարդիկ) նվիրեց իր նախկին կնոջ ՝ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» երգը և իր մյուս հիթերից…

Նշենք, որ Կիրկորովի կորպորատիվ ելույթները սովորաբար արժեն 100 հազար եվրո…

Մի փոքր անց Ֆիլիպին միացավ Սոֆիա Ռոտարուն, ով հրաժարվել էր երգել Ռուսաստանում ամանորյա կորպորատիվ երեկույթներին, բայց տիկին Կարապետյանի տարեդարձին ելույթ ունենալու առաջարկից չկարողացավ հրաժարվել…

Ըստ երևույթին, վճարը շատ գայթակղիչ էր: Չնայած, իհարկե, կարելի է ենթադրել, որ Ռոտարուն անվճար երգեց, որպես ընկեր, սակայն դժվար է հավատալ դրան: Հիշեցնենք, որ Սոֆյա Ռոտարուն սովորաբար համաձայնվում է երգել մեծահարուստ հասարակության համար 50 հազար եվրոյի դիմաց: Հավանաբար, այս անգամ խոստացվել է ավելի մեծ վարձատրություն…

Էթերի Կարապետյանի համար երգեց և Սոսո Պավլիաշվիլիի, որի կորպորատիվ ելույթի միջին վարձավճարն է մոտ 20-30 հազար եվրո:

Երեկոն վարում էր շոումեն Անդրեյ Մալախովը: Նման միջոցառումներին վերջինիս վճարը սովորաբար կազմում է մոտ 2 միլիոն ռուբլի: Բացի այդ, միլիարդատիրոջ կինը նաև լսեց իր երիտասարդության շրջանում սիրված օտարազգի երգիչներին՝ «Ricchi e Poveri», ThomasAnders…

Եվ սա առնվազն ևս 50 հազար եվրոյով ավելացնում է տոնի բյուջեն:

Առանց հաշվի առնելով բանկետների դահլիճի վարձույթը, տոնը և ծաղկեփնջերի ծառայությունները, միլիարդատերը իր սիրելի կնոջ տարեդարձի վրա ծախսել է մոտ 22 միլիոն ռուբլի:

Աղբյուրը՝ bavnews.am