Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել. «1 ամիս միասին»

tert.am-ը գրել է.

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը 1 ամիս առաջ ամուսնացան՝ Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում խոստանալով հավերժ սիրել իրար…

Արփին երեկ հարսանեկան լուսանկար է հրապարակել «ամուսնական կյանք» հեշթեգով և մակագրել. «1 ամիս միասին»…

Ավելի վաղ, անդրադառնալով իր հարսանեկան կերպարին, Արփին գրել էր. «Երբեք չեմ սիրել հարսանեկան ծանր ու ճոխ դիմահարդարումներ և վարսահարդարումներ, հետևաբար իմ հարսանիքին ես պիտի լինեի այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս՝ ուղիղ վարսերով և քիչ դիմահարդարմամբ»…

Նշենք, որ հարսանիքից անմիջապես հետո զույգը մեկնել էր մեղրամսի: Միհրանն ու Արփին այն վայելել են Մալդիվյան կղզիներում…