Սահակաշվիլին ցինիկաբար ծաղրել է Նիկոլ Փաշինյանին

Նման բան չէր եղել Տիգրան Մեծից հետո. Սաակաշվիլին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին․․․

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ 2019թ. տվյալներով ՀՆԱ-ով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից․․․

Նման բան տեղի չէր ունեցել ո՛չ իմ, ո՛չ էլ նույնիսկ Շևարդնաձեի կառավարման տարիներին, նման բան տեղի չէր ունեցել Տիգրան Մեծից հետո։  Չկա որևէ հիմք՝ ոչ աշխարհագրական, ոչ էլ ռեսուրսների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան Վրաստանի: Սակայն այս «հնարքը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին․․․

Այսօր, երբ օտարերկրացուն հարցնում են՝ Վրաստանը ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը մի պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը»: