Նոր մանրամասներ․ Հենրիխ Մխիթարյանը լքո՞ւմ է ֆուտբոլի ազգային հավաքականը

Հենրիխ Մխիթարյանը լքո՞ւմ է ֆուտբոլի ազգային հավաքականը․․․

armdaily.am-ը գրում է․

ArmDaily.am-ի տեղեկություններով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը հայտարարելու է ազգային հավաքականը լքելու որոշման մասին․․․

Մեր աղբյուրի փոխանցմամբ Մխիթարյանն իր նման որոշումը պայմանավորելու է նրանով,

որ ցանկանում է ավելի խորանալ ակումբային խաղում և հավաքականում տևական դադար է վերցնում․․․

Հավաքականը լքելու մասին լուրեր էին շրջանառվում դեռևս նոյեմբերի սկզբին և դժվար է ասել, Մխիթարյանի նման հապճեպ որոշումը որքանով է կապված այն հանգամանքի հետ,

որ իր մայրը այսօր չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ,

սակայն ամենայն հավանականությամբ դա ևս իր դերակատարումն ունեցել է․․․

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը այժմ խաղում է իտալական «Ռոմա»-ում․․․