Ֆրանկլին Գոնսալեսը վերադառնում է Հայաստան․ Մանրամասներ

Ֆրանկլին Գոնսալեսը վերադառնում է Հայաստան․ Մանրամասներ․․․

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը Չեխիայում գտնվում էր գվատեմալական անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալես անունով․․․

Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը․․․

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․․․

«Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»,- գրել է Աբրահամյանը․․․

Նշենք, որ դեռևս արտահանձնելու հստակ ժամկետներ չեն նշվում․․․