Ողբերգական դեպք․ Հրաձգության հետևանքով 6 մարդ է մահացել․ Մանրամասներ

Ողբերգական դեպք․ Հրաձգության հետևանքով 6 մարդ է մահացել․․․

armlife.am-ը գրում է․

Չեխական Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցե, տեղեկացնում է meduza.io կայքը․․․

Չեխիայի Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին․․․

Կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում․․․

Հարձակում գործած անձը թաքնվել է, հարձակման պատճառներն անհայտ են․․․

Ոստիկանությունը հրապարակել է հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել որոնողական աշխատանքներում․․․

Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ․․․