Արթուր Ալեքսանյանի կոշտ պատասխանը՝ Սամվել Ալեքսանյանին

Ինձ ոչ ոք ներմուծման «դաբրո» չի տվել, ոչ ոք էլ չի կարող արգելել. Արթուր Ալեքսանյան

Բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն չունեմ Սամվել Ալեքսանյանի հետ․․․

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ մեկնաբանելով լուրերը,

թե սեփական բիզնեսի «դաբրո» է ստացել, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպել է նրա հետ եւ ամսական 5 հազար դոլարի դիմաց հորդորել հրաժարվել հավի բուդ ներկրելու մտադրությունից․․․

«Սուտ են բոլոր այդ խոսակցությունները: Ես ոչ ոքից ոչ մի «դաբրո» չեմ ստացել․․․

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն նրա հետ չունեմ․․․

Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, բոլորն էլ կարող են ներմուծել այն, ինչ ցանկանում են․․․

Ու ավելացնեմ նաև, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել ներմուծել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը․․․