ՌԴ նախագահ Պուտինի անսպասելի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Պուտինի անսպաելի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեու վերաբերյալ․․․

Մինչ այդ, հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա`

ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա,

2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև`

նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը…

«Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝

պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ․․․

Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված,

պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝

անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ»,-ասված է հայտարարության տեքստում․․․

Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ․․․

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը․․․

Aysor.am-ը, հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին՝  նշում է, որ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք  տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն․․․

Ըստ նույն աղբյուրի՝ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել․․․

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը 2019թ. հունիսի 10-ին գրել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել․․․

Համաձայն կայքի՝ ՀՔԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ․․․

Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց, ժամեր անց, այդ իրադարձությանն արձագանքեցին նաև Մոսկվայից․․․

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Պուտինն ու Սերժ Սարգսյանն երկար ժամանակ աշխատել են միասնի և ունեցել անձնապես բարեկամական հարաբերություններ․․․

Սակայն, այդ հարաբերությունները սառել են դեռևս այն ժամանակվանից, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնաթող եղավ և հրաժարական տվեց․․․

ՀՀԿ-ական տարբեր շրջանակներից հաճախ էր խոսվում այն մասին, թե Պուտինը բավական մտերիմ հարաբերություններունի Սարգսյանի հետ ու մինչ այժմ էլ պահում է շփումը․․․

Սակայն, ի դժբախտություն այդ մարդկանց, իրականում այդպիսի բան չկա, և Պուտինը՝ Սարգսյանի հրաժարականից հետո ոչ մի շփում չի պահել նրա հետ, ինչը որ, չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի մասին, ով, իսկապես, մինչ այժմ էլ համարվում է Պուտինի մտերիմ ընկերը․ բայց դա այլ թեմա է․ Լսելով՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին․․․

ՌԴ նախագահն ասել է, որ դա բացառապես հայկական իշխանությունների ներքին հարցն է, իրենք պարզապես հույն ունեն, որ ամեն բան կընթանա օրենքի տառին համապատասխան․․․

Այս տեղեկությունը շատ նեղ դրության մեջ է գցել որոշ հանրապետականների, քանի որ, օրինակ Քոչարյանի պարագայում, Մոսկվան մեծ իրարանցում առաջացրեց՝ ցույց տալով որ դեմ են ՀՀ երկրորդ նախագահի դեմ սկսված մեղադրանքներին,

իսկ Սագսյանի դեպքում այդպես չեղավ․ Ըստ լուրերի, պաշտոնական Մոսկվան՝ Պուտինի կամ Լավրովի միջոցով՝ մինչ շաբաթվավերջ կհայտնի իր համեստ դիրքորոշումը