Լավրովն ազատեց Հայաստանի ձեռքերը. ՀԱՊԿ-ն ավարտվեց

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքվում պատասխանելով Ադրբեջանին զենք չվաճառելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանն առնչվող հարցին եւ մեկնաբանելով Բաքվին սպառազինության վաճառքը,

ՌԴ ԱԳ նախարարը հղում էր արել երկկողմ ռազմավարական գործընկերությանը, միջազգային իրավունքին, սակայն բաց էր թողել դաշնակցային գործոնը՝ ՀԱՊԿ հանգամանքը…

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը հարցը բարձրացրել էր հենց ՀԱՊԿ բլոկային տրամաբանության շեշտադրումով՝ Բիշքեկում տեղի ունեցած Վեհաժողովին…

Ինչու՞ է Լավրովը շրջանցում այդ կարեւոր հանգամանքը: Դա անկեղծ խոստովանությու՞ն է, որ ՀԱՊԿ-ն ամենեւին էլ դաշինքային միավոր չէ, այլ կոնյունկտուրային հարթակ,

կամ որ Ռուսաստանն ամենեւին էլ բառի բուն իմաստով Հայաստանի դաշնակից չէ՝ այլ շահընկեր մի շարք առանցքային անվտանգային հարցերում, եւ հակոտնյա՝ մի շարք ոչ պակաս կարեւոր խնդիրներում…

Թե՞ Լավրովի «բացթողումը» կարող էր ունենալ այլ տողատակ, ավելի խորքային…

Փաստացի, հղում չանելով դաշինքային հանգամանքին, ՌԴ արտգործնախարարը ազատում է Հայաստանի ձեռքերը ՀԱՊԿ-ում…

Եվ խոսքն այստեղ ամենեւին Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը բարձրացնելու մասին չէ, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ում ունի բարձրացնելու շատ այլ կարեւորագույն հարցեր, կապված ընդհանրապես այդ կառույցի ռազմա-քաղաքական տրամաբանությանն ու եվրասիական անվտանգության ապագայի հեռանկարին…

Կովկասի անվտանգության նոր համակարգի ճարտարապետության մասնակցի առանցքային դիրքում գտնվող Հայաստանն այդպիսով ստանում է եվրասիական անվտանգության համակարգի նոր ճարտարապետության առանցքային դեր ունենալու հնարավորություն…

Լավրովը գործնականում ազդարարում է, որ Ռուսաստանի համար ապագան ՀԱՊԿ-ը չէ, կամ ՀԱՊԿ-ը ապագա չունի որպես անվտանգության շրջանակ, եթե չի ներառում օրինակ Ադրբեջանը…

Միեւնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանի համար էական է անվտանգության համակարգի շուրջ ավելի լայն գործընթացի ծանրության «թյուրքական» կենտրոնի տեղափոխումը դեպի հայկական կենտրոն, որպես գլխավոր երաշխիք…

Ներկայում Հայաստանը բավական ուժեղ դիրքում է այդ անցման մեխանիզմը Երեւանի շուրջ գործարկելու համար, իսկ Ռուսաստանը էապես թույլ դիրքում է՝ այդ գործարկման անհրաժեշտությունն ունենալու համար…

Միաժամանակ, շաբաթներ առաջ իր հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մատնացույց անելով Երեւանում ԵՏՄ աննախադեպ ձեւաչափի համաժողովը՝ Իրանի նախագահի մասնակցությամբ, նշել էր, որ Հայաստանը նույն տրամաբանության մեջ փորձում է աշխատել նաեւ ՀԱՊԿ ուղղությամբ, ասել է թե ՀԱՊԿ վերաձեւման կամ ՀԱՊԿ-ը բացելու ուղղությամբ…

Դե ֆակտո, խոսքը պարզապես անվտանգության նոր շրջանակ ստեղծելու գործընթացի մասին է, որտեղ կարող է ներգրավվել նաեւ Ադրբեջանը, եթե Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերության առումով անցնել առանց նախապայմանի խաղաղության ռեժիմում քաղաքական հակադրության: Բաքուն Մեհրիբան Ալիեւայի միջոցով սկսել է այդ երկխոսությունը Մոսկվայի հետ…