ՈՒշադրություն. Սուրենյանը նոր նախազգուշացնող գրառում է կատարել. վաղը սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում…

Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց…

Այսպիսով առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ…

Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց…

Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ…

Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտւմ անձրև…

Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ…

Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ին նույնքանով էլ կբարձրանա…