Ճակատագրի դաժան հեգնանք. Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում…

Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել,

որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի…

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից,

որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել…

Պարզվել է՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է…

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով…

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն…

Կայքի տեղեկություններով մահացածը աշխատում էր «էյ Բի Էյ Թեք» ՍՊԸ-ում որպես երեսապատող…