Քաղաքապետի հետ հանդիպած Ադել ալ Մարզուքին հերքում է թագաժառանգի ներկայացուցիչը լինելու լուրը. Մանրամասներ

armdaily.am-ը գրում է.

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բերած թագաժառանգի ներկայացուցիչների հետ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպումը շարունակում է մնալ թիվ մեկ քննարկման թեման…

ArmDaily.am-ին հաջողվել է կապ հաստատել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել ալ Մարզուքիի հետ…

Մենք նրան հարցրել ենք՝ արդյոք հանդիսանում է Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի ներկայացուցիչը…

«Ոչ»,-պատասխանել է Ադել ալ Մարզուքին…

Հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք վերջին տասը տարում Աբու Դաբիի թագաժառանգը այցելել է Հայաստան, նա նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել նրա ադմինիստրացիային…

Հիշեցնենք, որ Ծառուկյանը պնդում է, թե Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել,

սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են…

Ավելի ուշ պարզվել է, որ Հայկ Մարությանի հետ հանդիպած անձինք «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին են…

Մարությանն էլ հայտարարել է, թե նրանց հետ հանդիպել է կիրակի օրը, եկել են ջինսերով, հանդիպման ժամանակ էլ հեռախոսներով են խոսել…

Թագաժառանգի ներկայացուցիչների հետ հանդիպելու հողի վրա ԲՀԿ-ի եւ իշխող քաղաքական ուժի «փոխհրաձգությունները» դեռ շարունակվում են…