Սարսափելի մանրամասներ զինվորի մահվան դեպքից. Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել

armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել…

Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է…

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` զինվորները վիճել են, եւ միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել…

Իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստացել, բայց չի մահացել…

Մինչ բանակի բարձրագույն սպայակազմին կհետաքրքրի, թե ինչու մեկը մյուսին հերթ չեն տալիս բանակային այս ողբերգությունները,

«Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է պարզել Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին ծառից կախված զինվորի՝ նախնական վարկածով` ինքնասպանության գործից…

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պարանը, որով Վահան Մուշեղյանը կախվել է ծառից, զորամասին չի պատկանել,

գնել են Երեւանի Կոմիտաս փողոցում գտնվող շինանյութի խանութներից մեկից»…

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում…