Հայկ Մարությանը հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին. Ինչ է կատարվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայկ Մարությանը այսօր երկօրյա արձակուրդի է մեկնել..

Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ…

Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է…

Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները…

Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, և հատկապես «ԿամԱզների» աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել…

Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, և այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել և գնացել…

Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում և ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին…

Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով…

Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան եւ կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան և նա հրաժարականի դիմումը կպնդի»,-գրում է թերթը…

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում…