Հեռուստամարաթոնից հետո՝ Ալիևը շտապ հավաք է կազմակերպել․ Ինչն է պատճառը

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ կարևոր խոսքով և կոչով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետն ու ասաց՝

“Ես նշել եմ, որ եթե մեզ պետք է 1000 դրամ, ոչ թե պետք է գտնենք մեկ հոգու ու խնդրենք 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու եւ ամենքից ստանանք 1 դրամ․․․

Սահմանափակ թվով հարուստ նվիրատուների տրամաբանությունից ելնելով պետք է անցնենք մեծ թվով, բայց ոչ մեծահարուստ մարդկանց տրամաբանությանը․․․

Ասում են՝ աշխարհում 10 միլիոն հայ կա, եկեք ընդունենք 5 միլիոն թիվը: Եթե յուրաքանչյուր մարդ ամեն տարի 20 դոլար ընդամենը փոխանցի, մենք կունենանք հսկայական թիվ 1 տարում․․․

Պետք է լինի վստահություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների տնօրինումն այսուհետ պետք է լինի եռակի, քառակի անգամ շատ վերահսկողությամբ․․․

Ես նախքան այստեղ գալն ուսումնասիրել եմ հիմնադրամի կայքը, հիմնադրամի կայքում կա օնլայն նվիրատվությունների բաժին և ես այնպես եմ արել կարգավորումները,

որ ամեն ամիս իմ հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ անցնի հիմնադրամի հաշվեհամարին․․․

Եթե աշխարհի 5 մլն հայ անի նույն գործողությունը, մենք տարեկան կունենք ոչ թե 13 միլիոն դրամ՝ միջինում, այլ 1 մլրդ դրամից ավելի գումար․․․

Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը Սերժ Թանկյանին, ապա Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին․․․

Այս մարտահրավերը շատ անսպասելի էր ու միանգամից մեծ ֆուրոր առաջացրեց համացանցում․․․

Ժամերի ընթացքում լուրն ամբողջ աշխարհով արագ տարածվեց՝ հասնելով մինչև Ադրբեջան․․․

Ադրբեջանական որոշ լրատվականներ շտապեցին՝ Փաշինյանի այս կոչը մեծ վտանգ ընդունել․․․

Ըստ նույն այդ տեղեկությունների, պարզվում է, որ անգամ Բաքուն է այս կոչն իբրև վտանգ դիտակել․․․

Ասում են, թե լսելով ՀՀ վարչապետի ելույթը, հարևան երկրի ղեկավարը շտապ հավաք է կազմակերպել ու ասել, որ հայերը մարտահրավեր են նետում ամբողջ աշխարհին ու առաջինը հենց մեզ ու ավելացրել, որ․․․

ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ, որ ամբողջ աշխարհի հայերը միավորվեն ու հայկական սփյուռքը սկսկի ակտիվորեն աջակցել Հայաստանին, այլապես մենք հետագայում լուրջ խնդիրներ կունենանք․․․

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի կոչն արդեն տալիս է իր առաջին լավ պտուղները․․․