«Այսօր տաքսու վարորդը պատմում էր, որ Սուրենյանը ասել է դեկտեմբերի 1-ին Երևանում ձյուն է գալու». Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը շատ ոգևորված պատմում էր,

որ Սուրենյանը ասել է դեկտեմբերի 1- ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու…

Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու…

Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք…

Խնդրեց, որ պատահածը անպայման գրեմ էջումս…