Ահասարսուռ դեպք. Ժամեր առաջ Նոր Հաճնում տատն ու 4 թոռները մահացել են բնակարանում. Ինչ է կատարվել. (ՖՈՏՈ)

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում…

Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել,

որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի…

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը…

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից…

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին…

Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում…

Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են,

իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը…

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Քոլոյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 279 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ…

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական…