Էդուարդ Շարմազանովի տունը գող է մտել, իսկ նա… ՈՒՇԱԳՐԱՎ

Hraparak.am-ը գրում է.

Քաղաքականությամբ զբաղվող մարդը, երբ խոսում է քաղաքականությունից դուրս գործելու մասին, մի տեսակ աբսուրդ է, չնայած՝ ականջահաճո․․․

Խոսքս Էդուրադ Շարմազանովի մասին է, ով ասում է․

«Վազգեն Խաչիկյանը իմ ընկերն է եղել միշտ, և այն ժամանակ, երբ բանտում էր, և հիմա, և սրանից հետո: Ես երբեք մարդկային հարաբերությունները չեմ խառնում իրավական ու քաղաքական հարաբերությունների հետ»․․․

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից․․․

Պետական բյուջեն մեր տան խնայողություն է։ Այդ տունը, տան խնայողությունը նաև Շարմազանովինն է․․․

Շարմազանովի Տունը գող է մտել, իսկ նա․․․ Պատկերացրեք մեր ընկերներից մեկը գիշերը մտել է մեր տուն, գողացել ողջ խնայողությունն ու գնացել․․․

Այդքանից հետո դուք կհայտարարե՞ք, որ տունս թալանողը իմ ընկերն է՝ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենեից․․․

Նման հայտարարություն մի դեպքում կանեք միայն՝ երբ տունը ձերը չի․․․

Մնացած բոլոր դեպքերում խոսել մարդկային, ընկերային հարաբերությունների մասին, աբսուրդ է, առավել ևս հայտարարելը, որ «Ես երբեք մարդկային հարաբերությունները չեմ խառնում իրավական ու քաղաքական հարաբերությունների հետ»․․․

Շարմազանովի այս հայտարարությունը հասկանում եմ․

«Չեմ հասկանում այն աժիոտաժը, որը կա, որովհետև սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ ՀՀ նախագահը օգտվում է իր սահմանադրական իրավունքից և ներման հրամանագիր է շնորհում»…

Հասկացանք՝ ՀՀ նախագահը օգտվել է իր սահմանադրական իրավունքից…

Բայց Շարմազանովն ինչու՞ է հուզվել աժիոտաժի համար, որը, բնական է, կլիներ…

Հիշեցնեմ, որ Վազգեն Խաչիկյանին ոչ միայն հանդերձալ աշխարհում են ճանաչում, այլ նաև՝ իրական աշխարհում, ուր ապրում է հանրությունը։ Այդ առումով բնական էր աժիոտաժը…

Կամ ինչքանո՞վ է տրամաբանական մարդկային հարաբերությունների շրջանակում գործելը, և «տունդ թալանողի հետ շարունակելը նախկին ջերմ ընկերությունդ»՝

«Վազգեն Խաչիկյանը իմ ընկերն է եղել միշտ, և այն ժամանակ, երբ բանտում էր, և հիմա, և սրանից հետո»…

Սա մարդկային հարաբերությու՞ն է, թե՝ նոր քաղաքականության սկիզբ…