Ազատամարտիկի բաց նամակը՝ վարչապետին․ «Քաշեք այդ մարդկանց սանձերը»

Ինչպես արդեն տեղյակ եք՝ մեր պատգամավորներից մեկը տարօրինակ ու խայտառակ հայտարարություններով հանդես եկավ․․․

«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ…

Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն…

Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել և այլն», – «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը…

– «Հայր մե՞րն» է աղոթում․․․

– «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է․․․

– Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն․․․

– Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում և դիմում է Աստծուն․․․

– Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան․․․

-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ եւ դա ես համարում հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.)․․․

Այս պատգամավոր կոչվածը, երևի թե տեղյակ չէ մեր պատմությունից։ Դա Ձեր իրավունքն է՝ աղոթել թե չաղոթել, Ձեր իրավունքն է դաստիարակել Ձեր զավակներին, թոռնիկներին այնպես, ինչպես, որ Դուք եք ճիշտ գտնում․․․

Բայց Դուք, մոռանում եք, որ Ազգային ժողովի պատգամավոր եք, մոռանում եք, որ պատգամավոր եք դարձել այն ժողովրդի կողմից, որ ձեր կուսակցությանը ձայն է տվել․․․

Մոռանում եք, որ այդ ժողովուրդը՝ հավատացյալ ժողովուրդ է, աղոթք անող ժողովորդ է ու Դուք դրանով վիրավորում եք նույն այդ ժողովրդին․․․

Մի օր չեղավ, որ ցավ ապրեք աղանդներից, տրանսգենդերներից։ Դուք Ձեր քայլերով ընդամենը խայտառակում եք Ձեր կուսակցությանը և անձամբ Փաշինյանին․․․

Պարոն Փաշինյան ջան, մենք հավատացիքն Ձեզ, մեր ձայնը վստահեցինք Ձեզ՝ վստահ լինելով, որ Ձեր շուրջը կհավաքեք բանիմաց ու խելքը գլխին մարդկանց․․․

Իհարկե, այդ այդքան էլ հեշտ գործ չէ, բայց և դժվար չէ պատժել բոլոր այն անձանց, ովքեր մաս կազմելով Ձեր ու մեր թիմին անհեթեթ ու վիրավորական հայտարարություններով են հանդիս գալիս․․․

Հարգելի պարոն Փաշինյան, խնդրում ենք «քաշեք այդ մարդկանց սանձերը», այլապես, նրանք են քաշելու Ձեզ անդունդը․․․

Իսկ չեմ ուզում, որ իմ ընտրած ղեկավարն ինչ-որ անորոշ արարածների դուրս տված հիմարությունների պատճառով հետագայում վարկանիշի խնդիր ունենա․․․

Պարոն Աղազարյան, ոչ մեկի հետաքրքիր չէ, թե Ձեր թոռնիկն ինչ է անում․ հատկապես, երբ խոսքը նման հոգևոր արժեքներին է վերաբերվում: Ես օրինակ ցավ կապրեի, երբ թոռնիկս տարված լիներ աղանդներով, շեղված լիներ սեռական կողմնորշման մեջ, և այլ արատավոր բաների համար․․․

Այդ աղոթքն է, որ պատերազմի դաշտում մեզ ուժ է տվել, այդ աղոթքն ու հավատն է, որ կյանքի ու մահվան պայքարում մեզ հույս է տվել…

Հավատացեք, որ Ձեր թոռնիկն ունի բոլոր իրավունքները՝ ցավ ապրելու, որ իր պապիկն հրապարակային նման բաներ է ասում․ Հարգանքներով՝ Արցախյան պատերազմի մասնակից, 7 առյուծ թոռան պապիկ։ Հ․Գ․ նկարում մեր փառապանծ հերոսներից է